46162 դիտում
17:16 25-08-2018
Օրվա պայմանավորվածությունը. Երևանի քաղաքապետի թեկնածուները խոստացել են. «Ես քեզ, դու՝ ինձ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջիններս նաև համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ:
Միջոցառման ժամանակ քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպիսի ջերմ ու մտերմիկ զրույց են ունեցել թեկնածուները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք խոստացել են, որ կընտրեն մեկմեկու, այսինքն՝ Ա. Զեյնալյանը կընտրի Ն. Զոհրաբյանին, վերջինս էլ կընտրի Ա. Զեյնալյանին: Այստեղ են ասում՝ «Ընտրությունները պետք է լինեն այսպես՝ բաց ու թափանցիկ»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
10824 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
5541 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»