56480 դիտում
19:48 29-08-2018
ՃՈ դասակի հրամանատարը օգնության ձեռք է մեկնել Մոսկվայից ավտոմեքենայով ժամանած մեր հայրենակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին ականատես է եղել մի իրավիճակի, երբ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները գիշերը ժամը 02:00-ին իրենց մեքենայով մնացել էին ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, հայր և որդի մեքենայով եկել էին Հայաստան, սակայն ճանապարհին մեքենայի անվադողը վնասվել էր: Գիշերվա այդ ուշ ժամին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արտակ Դանիելյանը ծառայությունը ավարտելուց և տուն վերադառնալու ճանապարհին հանդիպել էր նրանց:
Վերջինը օգնություն էր ցուցաբերել նրանց և ցույց տվել այն ճանապարհը, որով նրանք կարող էին ավելի քիչ խոչընդոտներով տեղ հասնել:
Հայր և որդի իրենց շնորհակալությունն էին հայտնում ՃՈ դասակի հրամանատարին, ով օգնություն էր ցուցաբերել նրանց:
ՃՈ դասակի հրամանատարը նշում էր, որ դրանից ընդամենը 5 րոպե առաջ նշված հատվածում նույնպես մեքենա էր եղել նման խնդրով, որի վարորդին նա նույնպես օգնություն էր ցուցաբերել:
Դասակի հրամանատար Ա. Դանիելյանը նշում էր նաև, որ սա արդեն 5-րդ դեպքն է օրվա ընթացքում, երբ օգնություն է ցուցաբերում վարորդներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+