28969 դիտում
23:15 01-09-2018
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիսում բախվել են Nissan Elgrand-ն ու բեռնատար Scania-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ուննեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 11:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյաԱրամ Ստեփանյանի վարած Nissan Elgrand մակնիշի 90 DA 007 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գրգորյանի վարած Scania մակնիշի 029 DD 70 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանի ուղևոր, Վարդենիսի բնակիչ, 78-ամյա Մարատ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում աշխատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
24509 դիտում
22:06 07-07-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 52-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է բեռնատար Scania-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ