53455 դիտում
18:04 04-09-2018
Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի առանձնատանը չի տիրացել, նախկին սեփականատերերն իրար հետ գումարային խնդիրներ ունեն, ինչը փորձում են այս կերպ լուծել. փաստաբան. Tert.am
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելու հիմք չկար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում «Հետք»-ի հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելուն:
«Եթե հարուցել են քրեական գործ, դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում, որովհետև ճշմարտությունը պարզ դառնալուն պես նախաքննական մարմինն այդ գործն արագ կկարճի: Ես վստահ ասում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի գույքին չի տիրացել, դա բացառվում է: Տունը ձեռք է բերել իր ընկերը, ամբողջ գումարը վճարել է՝ 2 մլն դոլարից ավել, ուղղակի կան մարդիկ, ովքեր եղել են սեփականատերեր, իրար մեջ գումարային խնդիրներ ունեն և շահարկելով Վլադիմիր Գասպարյանի անունը՝ փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել:
Հաստատապես բացառում եմ, որ շահարկելով իր դիրքը՝ Վլադիմիր Գասպարյանը տուն է ձեռք բերել, դա պարզապես ծիծաղելի է»,-ասաց Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ տան նախկին սեփականատերերը մարդիկ են, ովքեր որևէ առնչություն չունեն հեղափոխության հետ, ուղղակի օգտագործելով երկրում ստեղծված իրավիճակը՝ փորձում են իրենց ֆինանսական խնդիրները լուծել, որոնց հետ Վլադիմիր Գասպարյանը որևէ առնչություն չունի, չի ունեցել ու չի կարող ունենալ. «Մարդիկ պարզապես այս կերպ փորձել են իրենց խնդիրները լուծել, որն անիմաստ է»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/04/Gasparyan/2781722]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1465 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
880 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին