4537 դիտում
10:39 23-01-2020
Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. անակնկալներ են սպասվում. Դուբնով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:
«Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչև վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում և այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաև պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են:
Ակնհայտ է, որ շտապում են, շտապում են այս ամենի առաջին փուլը մինչև ամառ ավարտել, բայց կարծում եմ, որ մենք տեղյակ չենք և չենք կարող ենթադրել, թե ինչ է սպասվում երկրորդ և երրորդ փուլերում, որոնք կմեկնարկեն դրանից հետո: Մենք չենք կարող ասել, թե հետո մոդելի ինչ մշակումներ են լինելու: Ինձ թվում է, որ դեռևս վերջնականապես չհամաձայնեցված, չպայմանավորված հարցեր կան»,- ասել է Դուբնովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
09:05 17-06-2014
Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ
5043 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
2733 դիտում
10:20 14-11-2019
Լավրովը կվերադարձնի «պարտքը» Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով․ «168 ժամ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»