Դասը վարում են Արթիկի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից անցկացվեց բաց դաս՝ դպրոցի աշակերտների համար, որին ներկա էր նաև ուսուցչական կազմը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաց դասը նվիրված էր աշակերտ-ոստիկան փոխհարաբերություններին։
Դասը վարում էր ոստիկանության Արթիկ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանը։
Այն անցավ բավականին հետաքրքիր և ջրմ մթնոլորտում։ Եվ աշակերտների, ոստիկանների և կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց և տրվեցին սպառիչ պատասխաններ։
Մ. Մխիթարյանը նշեց, որ դասերն այսուհետ լինելու են շարունակական։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի