211652_close_icon
views-count1569 դիտում article-date 21:41 25-04-2014

«Դասը վարում է ոստիկանը». տեսանյութ

Ապրիլի 25-ը յուրահատուկ էր մեր կրթական համակարգի համար. Հանրապետության 1420 դպրոցներում, նույն ժամին դասարաններ մտան… ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, որոնք ոչ միայն ի պաշտոնե, այլև առաքելությամբ կոչված են լինել երեխաների կողքին, նրանց հետ, նրանց մեջ: Ոստիկանի այս մուտքը դպրոց կոչվում է «Դասը վարում է ոստիկանը», ավելին՝ օ՛րն է այդպես կոչվում, քանզի ողջ օրը և՛ աշակերտների ու մանկավարժների, և՛ ոստիկանների համար հագեցած է սպասված հանդիպման ոգով: Ոստիկանական դասերը, որ արդեն հրաշալի ավանդույթ են, լրջագույն հոգեբանական ու գործնական արժեք ունեն: Պատանիներն ու աղջիկներն այն տարիքում են, երբ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և նրանք որոնում են այն մարդուն, որին կվստահեն իրենց երազանքը, փնտրտուքը, նաև մտահոգությունն ու տագնապը, միասին պատասխաններ գտնելու, միասին ապագան տեսնելու վստահությունն ու պատիվը: Այսօր հավատի ու վստահության, բարեկամության ու ընկերության, կյանքով հարստացած փորձի ու կյանք մտնողի հասունացող խորհրդածության օր էր հանրապետության ավագ դպրոցներում: Օր էր ոստիկանի ազդեցիկ ու վստահելի կերպարի և որպես մարդ ու քաղաքացի կերպավորվող պարմանու հանդիպման: Եվ Հանդիպումը կայացավ: Դասը վարում էր ոստիկանը: Պարզապես հարցեր չէր, որ տալիս էին երեխաները, պարզապես պատասխաններ չէին ստանում համազգեստավոր մարդկանցից: Կյանքի՛ դաս էր, անցյալի և ապագայի՛ դաս, սխրանքի և անձնվիրությա՛ն դաս, որ տալիս էին այդ սխրանքի կրողները և առնում էին նրանք, որ վաղն են սխրանք գործելու: Կյանքի դասը ոստիկանն էր վարում այսօր, և հազարավոր աշակերտների, մանկավարժների, ծնողների համար նյութականացավ «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» բանաձևը՝ որպես ոգու, կամքի, իմաստնության ծառայություն ապագայի տերերին, որ մեր երեխաներն են: Երեխաները հրաշք են ի սկզբանե, իսկ ոստիկանն այսպիսի յուրաքանչյուր հանդիպումից ավելի խոհուն, տեսունակ, կոչված, այսինքն՝ ավելի՛ ոստիկան է դառնում: Այս պայծառ խորհուրդով անցավ ոստիկանության ու դպրոցի օրը ապրիլի 25-ին, իսկ հետո սպասումն է, երբ դարձյալ կհստակվեն պարմանու հարցերը, ու ոստիկանը կպատասխանի դրանց իր ամենօրյա աշխատանք-սխրանքով, մինչ նորից կհանդիպեն ներկան ու ապագան, մինչ նորից դասը կվարի ոստիկանը… Մանրամասները՝ [url=http://www.police.am/news/view/%C2%AB%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8%C2%BB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9.html]ՀՀ ոստիկանության [/url]պատրաստած տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր