211652_close_icon
views-count1885 դիտում article-date 19:33 10-04-2015

Դասը վարում է ոստիկանը. տեսանյութ

Ապրիլի 10-ին հանրապետության 1420 դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: Ավանդույթը շարունակվում է. դասը վարում է ոստիկանը: Ոստիկանի ու դպրոցականի հագեցած հանդիպում էր՝ տպավորություններով հարուստ թե դպրոցականների, թե դասը վարող ոստիկաննների համար: Դպրոցականները, որ այդ տարիքում ավելի շատ հարցեր ունեն, քան դրանց պատասխանները, որ դեռ փնտրում են իրենց տեղը վաղվա օրվա մեջ, հնարավորությունն օգտագործեցին շփվելու մարդու հետ, ում կարելի է վստահել մտահոգությունն ու տագնապը, ումից կարելի է իմանալ ճիշտն ու սխալը: Մի շարք դպրոցներում դասն առանձնահատուկ էր նաեւ մեկ այլ տեսանկյունից. անչափահասների գործերով տեսուչներն ու դպրոցականները միասին անմոռուկներ պատրաստեցին... Սա արդեն դաս էր Հիշողության, Պահանջատիրության... Ոստիկանի եւ որպես մարդ, քաղաքացի ձեւավորվող անչափահասի հանդիպումը կայացավ: Դպրոցականների համար օրվա դասը յուրահատուկ էր. դաս էր մեր անցյալի ու ներկայի: Մեր ապագայի, ուր հաստատուն, վստահ մտնելու են՝ նաեւ ապրիլի 10-ի դասն առած: Հավատի, վստահության, բարեկամության, բարյացակամության, իրավունքի ու պարտականությունների մասին ճիշտ պատկերացումների խորհուրդն առած: Օրվա դասը նաեւ այն վարող ոստիկանի համար էր. օրինակելի, բարեխիղճ ծառայությամբ ապահովել այսօրվա ունկնդիրների վաղվա լուսավոր օրը...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր