Համացանցում հայտնվել է Սիրիայում C-300 համալիրների բեռնաթափման կադրերը. ՏԵՍՍՆՅՈՒԹ
Այսօր համացանցում հայտնվել են Սիրիայում C-300 զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) տեղափոխման կադրերը:
Տեսագրությունում, որը հրապարակել է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, երևում է, թե ինչպես են Սիրիայի Հմեյիմի ռուսական ավիաբազայում վայրէջք կատարած ԱՆ-124 «Ռուսլան» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի բեռնախցիկից մեկը մյուսի ետևից դուրս գալիս ԶՀՀ-ի մեքենաները:
Փորձագետների կարծիքով, ռուսական զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը Սիրիայում էականորեն կփոխի իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Ռուսաստանը որոշեց C-300-ները արաբական երկրում տեղակայել, որպեսզի նրա տարածքում ապահովի ռուս զինվորականների անվտանգությունը:
Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին խոցվել էր ռուսական Իլ-20 ինքնաթիռը և զոհվել էր 15 ռուս զինծառայող: Իսրայելական կործանիչները ռուսական ինքնաթիռը օգտագործել էին որպես վահան և հարվածի տակ դրել սիրիական հակաօդային ուժերի կողմից: