Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման մասին հոդված ամրագրել
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել: Քվեարկությունից հրաժարվել են չորս խմբակցություններ՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները և լիբերալ-դեմոկտրատները, տեղեկացնում է [url=https://ria.ru/world/20181018/1530944013.html?referrer_block=index_main_6]ria.ru[/url]-ն։
«Հիսունչորս ձայն է տրվել պաշտպանության համար: Եթե 13 պատգամավորներ՝ լիբերալ դեմոկրատները և լիբերալները, չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող էր հաստատվել»,- ասել է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն:
Տեղական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ է, որ օրինագիծը պաշտպանի 67 պատգամավոր: «Դա երկրի ձախողումն է, որը եվրոպական ապագա ստեղծելու շանս ուներ: Մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրացման հարցի շուրջը հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հնարավոր է, որ այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը (2019 թվականի փետրվարի 24-ին)»,- եզրափակել է Կանդուն:
Մոլդովայի սահմանադրության մեջ եվրաինտեգրացման ուղեգիծը ամրագրելու մասին առաջարկությունն արել էր Դեմոկրատական կուսակցությունը 2017 թվականի սեպտեմբերին։