Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-2012 թվականներին երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձևի նախագիծը, հայտնումէ Ria Novosti-ն։
Նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը:
Բացատրական գրության մեջ նշվում է, որ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաև արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումն ու մեղավորներին պատժելը:
Նախագծով դատախազությանը հանձնարարվում էր առաջիկա 6 ամիսներիընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրգործերը: