3361 դիտում
13:01 19-10-2018
Երևանում Եվրասիական գործընկերության 3-րդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները
Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովը: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ստեղծել նոր բիզնես կապեր, ամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը:
Համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է:
Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»