Շահումյան հրապարակից մեկնարկող հեծանվավազքին ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին Շահումյան հրապարակից մեկնարկող հեծանվավազքին ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Իսկ ժամը 14:00-ին Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում /Շենգավիթ մետրոյի կայարանի շրջակայքում/ Երևանի քաղաքապետը ներկա կգտնվի Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացմանը: