211652_close_icon
views-count10773 դիտում article-date 18:45 21-10-2018

Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբ. Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել.

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբն ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին և հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում: Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին: Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ: Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ,1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ և երբեք իրեն թույլ չի տա օրենքի որևէ խախտում: Միաժամանակ պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել և խոսել փաստերով: Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ՀՀ Կենտրոնական ընտական հանձնաժողովի արձագանքը: Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը»:

Նմանատիպ նյութեր