211652_close_icon
views-count1658 դիտում article-date 23:35 05-12-2018

Պետք է նախ կիրառվի անցումային արդարադատությունը, ապա լուծվեն տնտեսության, անվտանգության խնդիրները. Վ. Ավետիսյան

[url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Varuzhan-avetisyan/2864611?fbclid=IwAR3SKRaujq6RTX88lxlTkKA3S3RvYqVinUk8VVwsDE296lV2BV-Gda9uy9Y]Tert.am[/url]-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը նշեց, որ այստեղ արտահայտված արմատական փոփոխության տեսակետները ներառված են իրենց ծրագրի մեջ, և ավելին՝ իրենք ունենք նաև ավելի ամբողջական ծրագիր, որտեղ արտահայտված տեսակետներ չկան: «Բոլորս ասում ենք՝ այս պետք է արվի, այն, բայց նախնական մեկնարկի համար որոշակի հնարավորություն է պետք, իսկ դա մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզանական փուլում մասամբ հետ բերելու միջոցով պետք է անել: Դրա համար մենք այլ մեխանզիմ չենք տեսնում, քան անցումային արդարադատությունը, որը ոչ թե այն է, ինչ քննարկվում է հիմա, այլ ավելի ամբողջական արդարադատություն է, որի նստարանին կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ «Մարտի 1-ի» կոալիցիայի ուժերով հանդերձ՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Varuzhan-avetisyan/2864611?fbclid=IwAR3SKRaujq6RTX88lxlTkKA3S3RvYqVinUk8VVwsDE296lV2BV-Gda9uy9Y]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր