211652_close_icon
views-count2618 դիտում article-date 12:15 26-12-2018

Թուրքական տանկերը մտել են Սիրիայի տարածքը

Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը: Տեղեկության համաձայն՝ թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հետաձգել էին գործողությունները՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում գտնվող ամերիկացի զինվորներին: Քանի որ ամերիկյան կողմը հայտարարել է իր զինվորներին դուրս բերելու մասին, Թուրքիան սկսում է իր քայլերը:

Նմանատիպ նյութեր