Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից:
Life.ru-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Opel մակնիշի ավտոմեքենան հրաժարվում ճանապարհ տալ կարմիր լույսի տակով արագ սլացող շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով էլ ուժգին հարվածով մխրճվում է շտապօգնության ավտոմեքենայի մեջ:
Հարվածի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է:
Վթարի պահին շտապօգնության մեքենայում հիվանդ չի եղել, մարմնական վնասվածքներ է ստացել բրիգադի բուժակը: