Լավրովը «բարևել Է» միկրոֆոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «բարևել է» միկրոֆոնին: Տեսագրությունը հրապարակել Է RT հեռուստաալիքը:
Մամուլի ներկայացուցիչների հետ գերատեսչության ղեկավարի շփման ժամանակ հնչյունային օպերատորներից մեկը միկրոֆոնը շատ է մոտեցրել նրան: Լավրովը բարևել է ձողին և դրան գլխով արել՝ ի նշան ողջույնի: Դրանից հետո սարքավորանքն անհետացել է կադրից:
Նշենք, որ Լավրովը հանդիպում է անցկացրել ալժիրցի պաշտոնակից Աբդելքադեր Մասահելի հետ: Այնտեղից նա պետք է ուղեևորվի Մարոկո և Թունիս: