Մահացել է ռեփեր Դեցլը
35 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս ռեփ-երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, ով առավել հայտնի էր Դեցլ արտիստական կեղծանունով:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին:
Նախնական տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարն է եղել: