ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին կոչ է արել չհրաժարվել միջուկային համատեղ առաքելություններից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի շրջանակներում միջուկային համատեղ առաքելություններին, հաղորդում է [url=https://www.contra-magazin.com/2019/02/nato-stoltenberg-will-mehr-atombomben-in-deutschland/]contra-magazin[/url]-ը։
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է», սակայն չի կարելի միակողմանի հրաժարվել դրանից։
«Միջուկային պատասխանատվության բաժանումը կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ Եվ ես կոչ եմ անում, որ դաշինքի գործընկերները, ներառյալ՝ Գերմանիան, ստանձնեն պատասխանատվության իրենց մասը»,- ասել է նա։
Գերմանիայի տարածքում պահվում են մոտ 20 միավոր ամերիկյան միջուկային զենքեր, որոնք այնտեղ են տեղափոխվել անցյալ դարի կեսերին։