88-ամյա կարդինալին զրկել են աստիճանից, 50 տարի առաջ կատարած սեռական բռնության պատճառով
Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Թեոդոր Մակկարմիկին զրկել են հոգևոր աստիճանից՝ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվելու պատճառով, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/news/world-us-canada-47264130]BBC[/url]-ը։
Ինչպես ասել են ԱՄՆ-ում եկեղեցու ներկայացուցիչները, դեռահասի նկատմամբ սեռական հանցագործությունների մեղադրանքը, որը կարդինալին ներկայացվել է 50 տարի առաջ, հավանական է։
Ինքը՝ 88-ամյա Մակկարմիկը, հայտարարել է, որ «չի հիշում», թե նման հանցագործություն է կատարել։
2001-2006 թվականներին Մակկարմիկը Վաշինգտոնի մարզի արքեպիսկոպոսն էր։
Կարդինալական քոլեջից դուրս գալուց հետո նա ապրում էր Կանզասում, վանքում, մենության մեջ։