ԱՄՆ Պետդեպը բոլոր երկրներին կոչ է արել՝ աջակցել Աֆղանստանի հաշտության բանակցություններին
Միացյալ Նահանգները բոլոր երկրներին կոչ է անում ձեռնարկել դիվանագիտական ջանքեր, որոնք կօգնեն Աֆղանստանում հաշտության բանակցություններ անցկացնելուն, հայտնում է Tass գործակալությունը։
Այս մասին փետրվարի 19-ին հայտարարել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոն՝ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«ԱՄՆ-ի քաղաքականությունն այն բոլոր քայլերին աջակցելն է, որոնք հաշտության բանակցությունների կբերեն Աֆղանստանում, որտեղ կլինեն երկրի կառավարությունը, «Թալիբանը»,- ասել է Փալադինոն: