11745 դիտում
21:10 26-02-2019
Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ. պաշտոնական
Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ:
Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ ֆեյսբուքյան էջից:
Մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։
Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։
Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ չորս պաշտոնյա ձերբակալվել է:
ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողական ծառայությունը չէին պարզաբանում ՊՎԾ-ի չորս աշխատակցի ձերբակալության մասին լուրը:
ԱԱԾ-ից հայտնել են, որ այս պահին չեն պարզաբանում, սակայն ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Նմանատիպ նյութեր
20987 դիտում
11:36 04-02-2021
Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ. պաշտոնական
32147 դիտում
10:01 21-05-2018
Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
Այս բաժնից
409 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
430 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները