1205 դիտում
21:20 05-03-2019
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով Բելգիայում է
Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում:
Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:
Ներկայացնելով մասնակիցներին՝ Հայ դատի Եվրոպայի կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց առօրյա աշխատանքում առնչվում են Արցախի և համազգային օրակարգի այլ հարցերի, և այս տեսանկունից կարևորել նման հանդիպումների պարբերականությունը:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքերը՝ Արցախը ներկայացնելու առումով, և ընդգծել անցած տարիների ընթացքում դրանց՝ ԱՀ Ազգային ժողովի հետ ձևավորված համագործակցության կարևորությունը:
Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության շարունակական զարգացմանը, համահայկական ներուժը արդյունավետ օգտագործելու քայլերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, կադրերի պատրաստման ուղղութամբ հետագա համագործակցութանը և Արցախի՝ եվրոպական երկրների խորհրդարանների ու միջխորհրդարանական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին վերաբերող թեմաների:
Այնուհետև Աժ նախագահը պատասխանել է ներկաների հարցերին:
Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ նախագահի օգնական Գեղամ Ստեփանյանը:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
23:22 12-07-2016
ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի խորհրդարանականներին
3309 դիտում
21:00 17-04-2016
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային
Այս բաժնից
559 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
751 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1495 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն