Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.21%-ով և կազմել 60.19 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.49%-ով և կազմել 68.59 դոլար: