1636 դիտում
20:56 04-04-2019
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալի հետ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր
Տոլստոյի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Պյոտր Տոլստոյին մեր երկիր այցելելու հրավերը, ինչպես նաեւ ներկայացրել Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամասի եւ ռուսական թեքումով դպրոցի աշխատանքները:
Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել եւ սիրով ընդունել Հայաստան այցի հրավերը:
Մեր երկրում Պետական դումայի նախագահի տեղակալի սպասվող այցիշրջանակում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին եւ միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի
շարք կարեւոր հարցեր:
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ջանք չի խնայելու երկկողմ հարաբերություններում արդյունավետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ:
Պյոտր Տոլստոյն իր հերթին կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով:
Կողմերը կարեւորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
18:58 18-06-2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
2440 դիտում
19:00 20-08-2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին. քննարկվել են վիզաների տրամադրմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»