3231 դիտում
20:24 20-04-2019
Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. Փաստաբան Ինեսա Պետրոսյան
Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։
Թող որևէ մեկը չկասկածի, որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։
Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կարծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով), քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները։
Նմանատիպ նյութեր
4140 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
3523 դիտում
08:59 14-02-2019
Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել. «Ժամանակ»
6812 դիտում
14:20 20-05-2017
Հայտնի փաստաբան Ինեսա Պետրոսյանը սպառնալից նամակներ է ստացել
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը