Պետք է մեր հույսը դնենք միայն մեզ վրա. Հայկ Մարուքյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ էլ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակին։
Քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարկավոր է դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից և որ ամենակարևոր դասը պետք է լինի այն, որ այսուհետ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա։
«Սա մեր Հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Այստեղից մենք պետք է դասեր քաղենք և, ըստ իս, ամենակարևոր դասն այն է, որ մենք միշտ պետք է ուժեղ լինենք և մեր հույսը դնենք միայն մեզ վրա»,-ասաց նա։