211652_close_icon
views-count3829 դիտում article-date 11:42 25-10-2020

Պետք է հատկապես մեր ուժեղ հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, այլ ոչ թե հույս դնենք այլ երկրների վրա. Պատմաբան. 168.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, դրա լուծման տարբերակներին և ռուսական ջանքերին՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար վաղեմի գործընկերներ են հանդիսանում, ՌԴ-ն միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել երկու երկրների հետ էլ: Պուտինը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում ավելի շատ է հետաքրքրված, քան մյուսները: ՌԴ նախագահը հայտնեց, որ Ռուսաստանի համար հսկայական ողբերգություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի պատճառով մարդիկ են զոհվում: «Ցավոք սրտի, փաստ է, որ Սումգայիթում, այնուհետ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Այս ամենը պետք է համալիր դիտարկենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորել է, չի կարող հավերժ տևել: Տարիներ շարունակ մենք առաջարկել ենք ամենատարբեր լուծումներ՝ այս ճգնաժամի կարգավորման համար, իրավիճակը կայունացնելու համար՝ երկար պատմական հեռանկարով»,- հավելել էր ՌԴ նախագահը: Պատմաբան Գևորգ Մելքոնյանի խոսքով՝ ինչպես և սպասելի էր, ՌԴ նախագահի հարցազրույցը լայն արձագանք գտավ՝ ինչպես հայերի, այնպես էլ՝ ադրբեջանցիների շրջանում, ինչը բնական է, քանի որ բոլորը հասկանում են՝ տարածաշրջանում գլխավոր դերակատարությունն այս հարցում Ռուսաստանն ունի: «Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ երկրներից ունի նաև ամենաշատ գործիքները, որոնք կարող են հակամարտության կարգավորմանը նպաստել: Սակայն ասեմ, որ հայկական կողմը Պուտինի հարցազրույցը մեկնաբանեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու՝ մոռանալով այն շեշտադրումները, թե Ադրբեջանը չի կարող երկար սպասել, հակամարտությունը երկար չի կարող տևել, և այլն: ՌԴ նախագահի հարցազրույցն ավելի շատ մեծ տերության աշխարհաքաղաքական շահերից ելնելով հարցազրույց էր, այլ ոչ թե մի կողմին պահելու, մյուս կողմին՝ քննադատելու: Դա երկու կողմին կոչ և հստակ մեսիջ էր, որ ներկա փուլում որևէ մեկի հաշվին մյուսին չեն պատրաստվում պաշտպանել: Դա նաև սպասելի էր, որովհետև մենք դիտարկել ենք, որ վերջին տարիներին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները մեծ զարգացում են ապրում, անգամ հասել են ռազմավարական գործընկերության, որի մասին խոսում է նաև Կրեմլը: Հետևաբար՝ չէր կարելի սպասել, որ Ռուսաստանի վերաբերմունքն արցախյան հարցում լինելու է միակողմանի: Իրենք առաջնորդվում են իրենց աշխարհաքաղաքական շահերով, քանի որ ունեն լուրջ խնդիրներ՝ Սիրիայում և Լիբիայում, հետևաբար՝ այդ հարցում ունեն պայմանավորվածություններ թուրքական կողմի հետ, աշխատում են և չեն կարող Արցախի պատճառով այդ ամբողջ հարաբերությունները հարվածի տակ դնել: Սա պետք է հասկանանք, որպեսզի շատ մեծ ակնկալիքներ չունենանք»,- [url=https://168.am/2020/10/24/1393007.html?fbclid=IwAR2bGkGerCjTZv_-B0neQumq-eEhOKhny_l5mamLpJWbTZ5PqnDW_aOOgTA]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց պատմաբանը: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/10/24/1393007.html?fbclid=IwAR2bGkGerCjTZv_-B0neQumq-eEhOKhny_l5mamLpJWbTZ5PqnDW_aOOgTA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր