2195 դիտում
16:24 16-05-2019
Եթե ընկերությունը բնապահպանական խնդիր չի առաջացնում, շարունակելու է գործունեությունը. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ամուլսարի ներդրումային ծրագրին։
Նա տեղեկացրեց, որ մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ «Էլարդ» ընկերության կողմից մայիսի վերջին հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները հանձնվելու են Քննչական կոմիտեին: «Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ կառավարությունը համապատասխան դիրքորոշում կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին»,- ընդգծեց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել: «Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այնպիսի խնդիրներ են, որոնք վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
22:28 20-08-2019
Բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն. Տիգրան Ավինյանը` Ամուլսարի մասին
Այս բաժնից
730 դիտում
23:47 24-10-2024
ՔՊ նախաձեռնող խմբի նիստին զեկույցով հանդես է եկել Մխիթար Հայրապետյանը
829 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
604 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին