211652_close_icon
views-count3780 դիտում article-date 21:33 01-06-2019

Ռուսաստանում ռազմական գործարանում հզոր պայթյունների հետևանքով 42 մարդ է վիրավորվել

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող «Կրիստալ» գործարանում այսօր կեսօրին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով 42 մարդ է վիրավորվել, որից 14-ը հոսպիտալացվել են: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ պայթյունները արձանագրվել են գործարանի այն արտադրամասում, որ զբաղված է պայթուցիկ նյութերի` մասնավորաբար տրոտիլի արտադրությամբ: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արտադրամասի շենքն ամբողջությամբ փլուզվել է: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր