ՌԴ Ձերժինսկի ռազմական գործարանում հզոր պայթյունների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 80-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Ձերժինսկ քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 84-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է, որ պայթյունների հետևանքով վնասվել են նաև մոտակա 70 մանկապարտեզների և 31 դպրոցների պատուհանների ապակիները:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/06/01/1126327/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող «Կրիստալ» գործարանում հունիսի 1-ին, կեսօրին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով 42 մարդ էր վիրավորվել, որից 14-ը հոսպիտալացվել էին:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ պայթյունները արձանագրվել էին գործարանի այն արտադրամասում, որը զբաղված է պայթուցիկ նյութերի` մասնավորաբար տրոտիլի արտադրությամբ: