Բակո Սահակյանը հանդիպել է ԿոնԻՖԱ-ի կազմակերպմանը մասնակից կամավորականների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության(ԿոնԻՖԱ) կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։