Զելենսկին բացատրել է, թե ինչու չի օգնել Մերկելին, երբ վերջինս վատ է զգացել և սկսել է ցնցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է, թե ինչու չին արձագանքել և ոչինչ չի արել, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է կարմիր գորգի վրա իրեն դիմավորելիս:
«Ես կանգնած էի նրա կողքին, և հավատացեք ինձ, նա ապահով վիճակում էր գտնվում», - նշել է Զելենսկին:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/06/18/1127734/]Հիշեցնենք[/url], որ Գերանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորելիս վատացել էր: Մերկելը կիզիչ արևի տակ կանգնած ողջ մարմնով դողում էր ու հազիվ էր կարողանում կանգնած մնալ:
Իրավիճակը շարունակվել է ավելի քան 1 րոպե, մինչդեռ նրա կողքին կանգնած Զելենսկին ոչ մի կերպ չէր արձագանքել տեղի ունեցածին: