4148 դիտում
14:11 21-06-2019
Գնահատե՛նք բուժաշխատողի համազգեստ կրողների անձնվեր աշխատանքը. Արմեն Մուրադյան
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, ավագ և կրտսեր գործընկերներ, օրն անխոս առանձնանում է օրացույցում։ Այսօր վաղ առավոտից ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, ջերմ խոսքեր ենք լսում, որոնք հաճելի են, բայց և պարտավորեցնող։ Երբեմն բառերով դժվար է նկարագրել բժշկի աշխատանքի բարդությունները։ Հաճախ մեր աշխատանքը կապված է մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ։ Քիչ չեն դեպքերը, երբ անքուն գիշերներ ենք անցկացնում վիրահատական սեղանի մոտ հանուն կյանքի փրկության։ Միշտ չեն մեր ջանքերը արժանանում հաճոյախոսությունների։
Մեր աշխատանքի ոլորտը խոցելի է ու նուրբ, սակայն անկախ ժամանակներից, բոլոր դարաշրջաններում հասարակության ամենակիրթ, բազմակողմանի զարգացած մասնագետները հենց բժիշկներ են եղել։ Իմ մեծագույն ցանկություն է, որ պահպանելով մեր 100-ամյա բուհի լավագույն ավանդույթները համատեղ ջանքերով առողջապահական համակարգի, բժշկագիտության ոլորտի համար կարողանանք ապահովել հարյուր հազարավոր օրինակելի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ։ Մեծ, անգնահատելի է բուժաշխատողների դերը մարդկանց առողջության պահպանման գործում։
Թող որ այդ դերը կատարենք պատվով և անձնուրացությամբ, ինչպես նաև ամենակարևորը՝ սիրով լցված դեպի հիվանդը, դեպի մասնագիտությունը։ Ավանդույթի համաձայն, առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին և բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։ Հավատացած եմ՝ տոնն իրավմամբ կարևոր նշանակություն ունի ոչ միայն բուժաշխատողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր բարձր են գնահատում բուժաշխատողի համազգեստ կրողների անձնվեր աշխատանքը:
Եղեք առողջ և գնահատված։
[b]Արմեն Մուրադյան
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1264 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1111 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը