1862 դիտում
22:28 28-06-2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունները կմեկնեն Ռուսաստան և Կիպրոս
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու
«Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին:
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մոսկվա այցից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կլինի Նիկոսիայում: Այցի շրջանակում կլինեն հանդիպումներ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի,
խորհրդարանի ղեկավար Դեմետրիս Սիլուրիսի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների,
հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հանդես կգա ելույթով:
Նիկոսիայում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԱԺ
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Ծովինար Վարդանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
17:25 12-05-2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
1456 դիտում
19:36 19-03-2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
Այս բաժնից
718 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
667 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1078 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի