Երևանում 24-ամյա վարորդը Bentley-ով վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանում տղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամա Մարիա Ա.-ն իր վարած Bentley մակնիշի 36 DF 611 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 65-ամյա Ռոզա Հ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի