211652_close_icon
views-count17386 դիտում article-date 19:31 26-07-2019

Դատապարտյալը գերազանցել է իր նախկին ռեկորդը ավելի քան 10 կգ-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցեց Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությանը։ Դ․ Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։ Այսօր 75 կգ քաշային կարգում 250 կգ ծանրաձողով կատարելով ձգում վարժություն՝ Դ․ Հարությունյանը սահմանեց նոր ռեկորդ, ինչը 10 կգ-ով ավելին է սույն թվականի մարտի 30-ին իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր