211652_close_icon
views-count2249 դիտում article-date 19:45 31-07-2019

Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին փաստաբանական համակարգի կայացմանը նպաստելու համար. քաղաքագետ

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Մոտ հարյուր փաստաբան ի նպաստ անկախ դատական համակարգի կայացման իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։ Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման գերծում։ Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական եւ դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կայացման համար ինքը կոնկրետ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Գագիկ Ջահանգիրյանին ու Վահե Գրիգորյանին քաղաքական դաշտի սեւ ու սպիտակ տարանջատումը լղոզելու համար, ինչի շնորհից մարդիկ սկսել են կյանքը ոչ թե հուզական կերպով ընկալել, այլ դատել սկզբունքներով»,–նշել է նա։

Նմանատիպ նյութեր