Փաշինյանին իրականում ձեռնտու չէ կառավարման համակարգի որևէ փոփոխություն. քաղաքագետ. Sputnik Արմենիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում ծավալվող քննարկումներին, Հայաստանի անվտանգությանն առնչվող կենսական հարցերին, ընդդիմության և իշխանության մոտեցումներին, ինչպես նաև կառավարության ծրագրի որոշ դրույթների։
Ազգային ժողովում քննարկումների մակարդակը բավականին ցածր է, և այնպիսի տպավորություն է, թե առաջիկայում նոր ընտրություններ են լինելու, իսկ ներկայիս խորհրդարանում քաղաքական ուժերն ընդամենը զբաղվում են քարոզչությամբ, միմյանց վրա ցեխ նետելով, հայհոյելով, մինչդեռ հասարակության ակնկալիքները խորհրդարանից դա չեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։