1361 դիտում
14:45 23-08-2019
Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է մեզ չազատել աշխատանքից․ Վահագն Վարագյան
Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրենց աշխատանքային հարաբերությունների դադարացմանն ուղղված գործողությունների ոչ իրավաչափ ճանաչման պահանջի վերաբերյալ և նշել, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանն իրենց աշխատանքից չազատել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ: Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից: Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է»:
Նմանատիպ նյութեր
3077 դիտում
20:38 13-08-2018
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը «Լիդիան Արմենիա»–ի տնօրենին խնդրել է աշխատակիցներին չազատել աշխատանքից
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում