1625 դիտում
14:56 12-09-2019
Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 12-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին:
Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար:
Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում: Կարևոր նշանակություն է տրվում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը:
Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում հիմնարար թեմաներից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է: Ակնհայտ է, որ անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջև համագործակցության մակարդակը անբավարար է: Մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության խորացման լրացուցիչ և կարևոր գործիք:
Բացը լրացնելու համար հայկական կողմն առաջարկեց ակտիվացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինություն, հաջորդ սերնդի ցանցերը, ավիատիեզերական համակարգերը, միկրոէլեկտրոնիկան և ռադիոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը: Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը հենց այն հարթակն է, որտեղ կարելի է քննարկել այս հնարավորությունները:
Նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
14:27 15-10-2022
ՀՀ պատվիրակությունը ՌԴ կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության նիստին մասնակցելու համար
2441 դիտում
23:06 16-08-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր
1266 դիտում
19:18 12-09-2019
Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միության նիստը
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին