211652_close_icon
views-count1555 դիտում article-date 14:27 15-10-2022

ՀՀ պատվիրակությունը ՌԴ կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության նիստին մասնակցելու համար

Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին  որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը և ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղաջոյանը։

Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Նմանատիպ նյութեր