211652_close_icon
views-count1089 դիտում article-date 22:51 21-10-2019

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիսին ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրի իրականացման ընթացքին՝ մասնավորապես կարևորելով ծրագրում նախանշված առանձին բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվելիք միջոցառումները: Ջիհադ Ազուրը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ընթացիկ բարեփոխումների մասին՝ շեշտելով Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումները: Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացնելու գիտաժողով:

Նմանատիպ նյութեր