211652_close_icon
views-count3371 դիտում article-date 15:20 29-10-2019

Համալսարանական բժիշկներն ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իրականացրեցին իրազեկման միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը մայրաքաղաքում անցկացնում են իրազեկման միջոցառում՝ ինսուլտի ախտանշաններն ու կանխարգելման ուղիները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ՝ բարձրացնելով մարդկանց կյանքի որակը: «Կանխարգելումը լավագույն բուժումն է: Փորձելու ենք բավարար չափով տեղեկություն տալ քաղաքացիներին, այդ թվում տեսանյութերի տարբերակով: Բացատրել, թե ինչպես պետք է ճանաչել կաթվածը, խնդրի դեպքում ինչ շտապ քայեր ձեռնարկել՝ մարդուն փրկելով հաշմանդամությունից»,-ասաց նա: Նյարդաբանի խոսքով՝ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան հետազոտվելու մասնագետների կողմից. «Օրվա ընթացքում կիրականացվեն պարանոցի անոթների հետազոտություն, ճնշման և շաքարի չափումներ, ավելորդ քաշի հայտնաբերում, այսինքն այն բոլոր գործոնների, որոնք հանդիսանում հիվանդության առջացմանը պատճառ»,-հավելեց Եկատերինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական և մասնագետները քաղաքացիներին կօգնեն խուսափել այս լուրջ խնդրից: Ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 1-ից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է: Այդ ծառայությունները դեռևս մատուցվում են հանրապետության երկու բժշկական կենտրոններում, որոնց թվում է՝ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը: Ծրագրի շրջանակում երկու բժշկական կենտրոններում բուժսպասարկում է ստացել 286 քաղաքացի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր