Բաղրամյան պողոտայի ցուցարարները իրազեկման երթ իրականացրեցին եւ շարունակում են հավաքը` երգ-երաժշտության ուղեկցությամբ
Բաղրամյան պողոտայի ցուցարարները Երեւանի կենտրոնով իրազեկման երթ անցկացրեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի թղթակիցը, նրանք բացականչում էին` միացեք, չեղարկում, հաղթելու ենք: Միաժամանակ դժգոհում, որ ոստիկանների թիվը երթի մասնակիցների թվից շատ է:
Այս պահին Բաղրամյան պողոտայում երգ-երաժշտության ուղեկցությամբ շարունակվում է քաղաքացիների հավաքը, սակայն նախկինից շատ ավելի քիչ թվաքանակով: Իրենց կենդանի կատարումներով հանդես են գալիս «Զոմբի» ռոք խմբի կատարողները:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։