211652_close_icon
views-count2185 դիտում article-date 23:58 04-11-2019

Իրանի Բուշերի ատոմակայանի երկրորդ հերթի շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ

Իրանի Բուշերի ատոմային Էլեկտրակայանի երկրորդ հերթի շինարարությունը պետք Է սկսվի հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ «Հաջորդ շաբաթ մենք պետք Է սկսենք Բուշերի կայանի երկրորդ հերթի շինարարությունը»,-ասել Է նա:-Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Հոկտեմբերի 15-ին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզա Քամալվանդին հայտարարել Էր, որ «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի ստեղծման շրջանակում բետոնային աշխատանքներն սկսվելու են երեք շաբաթվա ընթացքում: «Ռոսատոմ»-ն Իրանում իրականացնում Է 2100 մեգավատ միագումար հզորությամբ «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի (երկրորդ եւ երրորդ Էնեերգաբլոկների) շինարարության նախագիծը։

Նմանատիպ նյութեր