13414 դիտում
10:01 29-11-2019
Դատախազները զորակցում են Գևորգ Կոստանյանին. լուրջ աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ:
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը, որը «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարն է եղել, «Ժողովուրդ» օարթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «2008թ.-ի մարտի 1-ից մինչև օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գևորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները․․․ Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել և յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել և բացահայտել մահվան հանգամանքները»:
Կոստանյանին զորակցող գրառում է արել դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4974 դիտում
08:21 02-10-2015
Գևորգ Կոստանյանին և Աղվան Հովսեփյանին հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին. «Ժողովուրդ»
1707 դիտում
09:34 25-12-2021
Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ