211652_close_icon
views-count5052 դիտում article-date 18:38 07-12-2019

Անկախություն. Բելառուսն ապրում է․ Մինսկում ցույցեր են սկսվել Ռուսաստանին ինտեգրման դեմ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ դեկտեմբերի 7-ին բողոքի ցույց է սկսվել Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է [url=https://korrespondent.net/world/4169032-v-mynske-nachalys-protesty-protyv-yntehratsyy-s-rossyei?fbclid=IwAR3fZh3ZsA2vVrKTbSvjiYwLg5gNrpMEFzNx0RY4oHzbc_nzVQ3k0s4vwUU]korrespondent.net[/url] կայքը: Նշվում է, որ կարճ ժամանակում Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ավելի քան 1000 մարդ է հավաքվել: Ցույցի մասնակիցները ցանկացել են բարձրանալ Հանրապետության պալատ տանող աստիճաններով, սակայն նրանց խանգարել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք հրել են ակցիայի մասնակիցներին և լրագրողներին, ու ցանկապատի պես կանգնել են աստիճաններին: Նշվում է, որ համազգեստով իրավապահները տարածքում շատ քիչ են: Քաղաքացիական համազգեստով մարդկանց հետ քաշքշուկի ժամանակ ցուցարարները բղավել են «ամոթ», «ֆաշիստներ», «անկախություն», «Բելառուսը ապրում է»: Քաշքշուկից հետո ցուցարարները գնացել են Արհմիությունների տան աստիճանների ուղղությամբ, նրանց հետևից վազել են նույն քաղաքացիական համազգեստով մարդիկ: Տեսնելով դա՝ ցուցարարները սկսել են նրանց անընդհատ վազեցնել մի աստիճաններից մյուսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր