3266 դիտում
12:34 22-12-2019
Կուբայում 1976 թվականից ի վեր առաջին անգամ վարչապետ են նշանակել
Կուբայի խորհրդարանը հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում Մանուել Կրուսի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Մինչ այդ, 56-ամյա Կրուսը 16 տարի շարունակ ղեկավարել է Կուբայի զբոսաշրջության նախարարությունը։
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, այդ ժամանակահատվածում կղզում ակտիվորեն հյուրանոցներ են կառուցվել, նաև զգալիորեն աճել է օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը։
Նշենք, որ 1959-1976 թվականներին վարչապետել է Ֆիդել Կաստրոն; 1976 թվականին ընդունվել է նոր սահմանադրություն, ինչի արդյուքնում վարչապետ պաշտոն այլևս գոյություն չուներ, իսկ Կաստրոն նշանակվել էր Կուբայի նախարարների խորհրդի և պետական խորհրդի նախագահ։
2019 թվականի փետրվարին հանրաքվեի արդյունքում հաստատվեց Կուբայի նոր սահմանադրությունը, որը նախատեսում է երկրի նախագահ և վարչապետ, իսկ հոկտեմբերին ազգային ասամբլեան ընտրեց նախագահի պաշտոնում Միգել Դիաս-Կանելին։
Նմանատիպ նյութեր
3515 դիտում
22:40 05-01-2015
«Բարսելոնա»-ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ կրկնել է իր բացասական ցուցանիշը
1302 դիտում
09:15 25-08-2022
Հունիս ամսին Մեծ Բրիտանիան առաջին անգամ չի ներմուծել ռուսական վառելիք՝ 1997 թվականից ի վեր․ «Ամերիկայի ձայն»
1312 դիտում
21:58 20-08-2024
Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա
Այս բաժնից
886 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
913 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա